Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մաքսային միության երկրների ներկայացուցիչները ՀՀ-ում կքննարկեն բնապահպանական խնդիրներ

Մաքսային միության երկրների ներկայացուցիչները ՀՀ-ում կքննարկեն բնապահպանական խնդիրներ
04.10.2016 | 12:25

Հոկտեմբերի 11-13-ը տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով։ Գիտաժողովի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 1000-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում։ Բացման արարողությանը կհաջորդեն զեկույցները և քննարկումները: Հոկտեմբերի 12-13-ին արտադրական ձեռնարկություններում կկայանան արտագնա քննարկումներ և գործնական միջոցառումներ, որոնց տեղի և մյուս մանրամասների վերաբերյալ կհայտարարվի գիտաժողովի բացմանը:

Գիտաժողովի հիմնական աջակիցն է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն: Կազմակերպիչների թվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Գիտաժողովի մասնակիցներն են Եվրասիական Մաքսային միության երկրների ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվելու են գործնական և կիրառական ծրագրեր:
Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Վահան Դավթյանը նշում է, որ 2011 թվականից սկսած՝ սա նման չորրորդ միջազգային գիտաժողովն է, սակայն ձևաչափն այս անգամ փոխվել է՝ նկատի ունենալով առավել կարևոր գործնական և ռազմավարական խնդիրները:


Ըստ Վահան Դավթյանի՝ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակմամբ օրգանական և նավթային մթերքների ստացման տեսական և գործնական եղանակների կենտրոնացումը, գորշ ածխից հեղուկ վառելիքի վերամշակման նոր ուղիները և դրանց գործնական կիրառման տեխնոլոգիաները, առաջարկվող տեխնոլոգիաների բնապահպանական խնդիրների լուծումը, կանաչ տեխնոլոգիաների իրականացման հնարավոր մոտեցումները, առաջարկվող տեխնոլոգիաների տնտեսական արդյունավետության, շահութաբերության խնդիրները, ՀՀ-ում նման մշակումների արտադրական կիրառության հնարավորությունները, առաջարկվող գործընթացներում երիտասարդ, կարող ուժերի ներգրավումը և այլն:

Դիտվել է՝ 3895

Մեկնաբանություններ